Հնդկական ֆյուժն ռեստորան

Նկարագրություն

Haveli-ն Դիլիջանի կենտրոնում գտնվող հնդկական ֆյուժն ռեստորան է։ Այն մայրաքաղաքից դուրս բացված առաջին նմանատիպ հաստատությունն է և միակը, որի հիմնադիրն ազգությամբ հնդիկ չէ։

Հինդի լեզվով «Haveli» նշանակում է առանձնատուն կամ պալատ, ինչն ինքնին խորհրդանշում է ընտանեկան ջերմություն և հյուրընկալություն։

Հենց այս ոգով էլ ռեստորանը Դիլիջան է բերում հնդկական մշակույթն ու համերը՝ ավանդական բաղադրատոմսերը համադրելով ժամանակակից մոտեցումների հետ։ Ճաշացանկը նախատեսված է հյուրերի լայն շրջանակի համար՝ ներառելով նաև վեգան, բուսակերական և մանկական ուտեստներ։

Միջավայր

Ինտերիերը, երաժշտությունն ու հոգատար սպասարկումը ստեղծում են վառ, բայց միևնույն ժամանակ հարմարավետ միջավայր օրվա ցանկացած ժամի։

Իսկ երեկոյան ռեստորանը ստանում է յուրահատուկ շունչ. կենդանի երաժշտությունն ու մշակութային միջոցառումները մարդկանց համախմբում են ոչ միայն ընթրելու, այլև ջերմ շփվելու համար։