Սրճարան և հանդիպումների վայր
Նկարագրություն
Mamé-ն Դիլիջանում բացված նոր սրճարան է, որի հիմքում ջերմությունն է, ավանդույթներն ու հարազատ տան շունչը։
«Mamé» անվանումն ինքնին հոգատարություն ու ապահովություն է խորհրդանշում. այն ասոցացվում է մայրական սիրո, ընտանիքի և մարդկանց միավորող անկեղծ պահերի հետ։ Այս վայրի ոգեշնչման աղբյուրը տնական ուտեստներն են, ավանդական թխվածքներն ու սերնդեսերունդ փոխանցվող սերը։
Միջավայր
Այստեղ հյուրերը կարող են կտրվել առօրյա վազքից և վայելել կյանքի պարզ, բայց արժեքավոր ակնթարթները՝ թարմ հացի բույրը, խմորեղենն ու մտերմիկ մթնոլորտը։
Կարևորելով որակն ու վարպետությունը՝ Mamé-ն ստեղծվել է որպես մի վայր, որտեղ կարելի է հավաքվել, լիցքաթափվել և պարզապես վայելել առօրյա փոքրիկ ուրախությունները։