Նկարագրություն
- «Մոխանք Արևագորգ» ձեռագործ գլիցերինային օճառ
Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Մոխանք Արևագորգից»։ «Մոխանք» անունը գալիս է Մեծ Հայքի Արցախ նահանգի պատմական գավառներից մեկից, իսկ արևային զարդանախշերը խորհրդանշում են ջերմություն և կենսունակություն։
Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։
Բույրը՝ ծիրան
Քաշը՝ 100 գ
- «Արևագորգ» ձեռագործ գլիցերինային օճառ
Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Արևագորգից»։ Անվանումը բառացի նշանակում է «արևի գորգ»։ Գորգի հորինվածքում կրկնվող աստղանման և արևային զարդանախշերը կապված են լույսի և կյանքի գաղափարների հետ։
Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։
Բույրը՝ ծիրան
Քաշը՝ 100 գ
- «Ջրաբերդ» ձեռագործ գլիցերինային օճառ
Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական «Ջրաբերդ» գորգից։ Անվանումը կապված է Արցախի պատմական Ջրաբերդ գավառի և համանուն ամրոցի հետ։ Ամրոցը կառուցված է Թարթառ և Թրղի գետերի միախառնման հատվածում գտնվող ժայռազանգվածի վրա և երեք կողմից շրջապատված է ջրով։
Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։
Բույրը՝ ծիրան
Քաշը՝ 100 գ
- «Արցախ» ձեռագործ գլիցերինային օճառ
Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Արցախ» գորգից։ Գորգն իր անունը ստացել է պատմական Արցախ աշխարհից՝ հայկական գորգագործության նշանավոր կենտրոններից մեկից։ Նրա հորինվածքն առանձնանում է համաչափ դասավորված երկրաչափական մեդալիոններով։
Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։
Բույրը՝ ծիրան
Քաշը՝ 100 գ









Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով: