Ձեռագործ գլիցերինային օճառներ

6 000 AMD

Ավանդական հայկական գորգերի նախշերով ոգեշնչված ձեռագործ գլիցերինային օճառների հավաքածու։ Յուրաքանչյուր օճառ առանձնանում է յուրահատուկ զարդանախշերով, որոնք արտացոլում են հայկական գորգագործության հարուստ մշակութային ժառանգությունն ու արվեստը։ Հարմար է ձեռքերի և մարմնի ամենօրյա խնամքի համար։ Ունի ծիրանի նուրբ բույր։

Արագ առաքում Հայաստանի ողջ տարածքում
Վճարում առաքման պահին։ Քարտային վճարումները շուտով հասանելի կլինեն։

Նկարագրություն

  • «Մոխանք Արևագորգ» ձեռագործ գլիցերինային օճառ

Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Մոխանք Արևագորգից»։ «Մոխանք» անունը գալիս է Մեծ Հայքի Արցախ նահանգի պատմական գավառներից մեկից, իսկ արևային զարդանախշերը խորհրդանշում են ջերմություն և կենսունակություն։

Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։

Բույրը՝ ծիրան

Քաշը՝ 100 գ

  • «Արևագորգ» ձեռագործ գլիցերինային օճառ

Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Արևագորգից»։ Անվանումը բառացի նշանակում է «արևի գորգ»։ Գորգի հորինվածքում կրկնվող աստղանման և արևային զարդանախշերը կապված են լույսի և կյանքի գաղափարների հետ։

Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։

Բույրը՝ ծիրան

Քաշը՝ 100 գ

  • «Ջրաբերդ» ձեռագործ գլիցերինային օճառ

Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական «Ջրաբերդ» գորգից։ Անվանումը կապված է Արցախի պատմական Ջրաբերդ գավառի և համանուն ամրոցի հետ։ Ամրոցը կառուցված է Թարթառ և Թրղի գետերի միախառնման հատվածում գտնվող ժայռազանգվածի վրա և երեք կողմից շրջապատված է ջրով։

Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։

Բույրը՝ ծիրան

Քաշը՝ 100 գ

  • «Արցախ» ձեռագործ գլիցերինային օճառ

Օճառի զարդանախշը ներշնչված է հայկական ավանդական «Արցախ» գորգից։ Գորգն իր անունը ստացել է պատմական Արցախ աշխարհից՝ հայկական գորգագործության նշանավոր կենտրոններից մեկից։ Նրա հորինվածքն առանձնանում է համաչափ դասավորված երկրաչափական մեդալիոններով։

Նախատեսված է ձեռքերի և մարմնի ամենօրյա օգտագործման համար։

Բույրը՝ ծիրան

Քաշը՝ 100 գ

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով:

Թողեք ձեր կարծիքը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


* Ձեր կարծիքը տեսանելի կլինի հաստատումից հետո: