Արժեք. Սկսած 40.000 ֏
Բացահայտե՛ք Դիլիջանը մի քանի ժամ տևողությամբ ուղեկցվող զբոսանքի ընթացքում, որը մեկնարկում է քաղաքի հենց սրտում՝ Դիլիջանի ամենաճանաչելի տեսարժան վայրերից մեկի՝ «Միմինո» հուշարձանից։Քայլելով քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով՝ կծանոթանաք Դիլիջանի պատմությանը, ավանդույթներին, ճարտարապետությանը և մշակութային առանձնահատկություններին։ Զբոսանքի ընթացքում կայցելեք ստեղծարար կենտրոն «Դիլիջան Սփեյս», կշրջեք քաղաքի լճակի շուրջը, կբացահայտեք պատմական հին թաղամասը և կծանոթանաք Դիլիջանի խորհրդային ժամանակաշրջանի ինքնատիպ ճարտարապետությանը։ Շրջայցը կշարունակվի դեպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղից բացվում է քաղաքի համայնապատկերային տեսարանը։ Այստեղ կանդրադառնանք ոչ միայն Դիլիջանի անցյալին, այլև կխոսենք նրա ներկայի և ապագայի մասին՝ որպես Հայաստանի ժամանակակից մշակութային և կրթական կենտրոններից մեկի։
Հանգիստ զբոսանք Դիլիջանով՝ նրա պատմությունից ու ավանդույթներից մինչև ապագան կերտող գաղափարներ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով: