Հիդրոլատ

Հիդրոլատ

8 000 AMD

Բնական բուսական հիդրոլատներ մազերի և մաշկի խնամքի համար, որոնք օգնում են ամրացնել մազերի արմատները, նվազեցնել մազաթափությունը, թարմացնել գլխամաշկը և պահպանել դրա բնական յուղային հավասարակշռությունը։ Դրանք նաև օգնում են մաքրել, հանգստացնել, թարմացնել և բարելավել մաշկի տեսքը, որոնք հարմապատասխան են մաշկի և մազերի տարբեր տեսակների համար:

Արագ առաքում Հայաստանի ողջ տարածքում
Վճարում առաքման պահին։ Քարտային վճարումները շուտով հասանելի կլինեն։

Նկարագրություն

  • Եղինջի Հիդրոլատ

Բնական եղինջի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նվազեցնել մազաթափությունը և վերացնել թեփը՝ նպաստելով գլխամաշկի առողջ վիճակի պահպանմանը։ Այն նաև օգնում է նեղացնել ծակոտիները, հանգստացնել բորբոքումը, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը և բարելավել մաշկի երանգը՝ հատկապես համապատասխան է յուղոտ և խնդրահարույց մաշկի համար։

  • Դաղձի Հիդրոլատ

Թարմացնող դաղձի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունը, թարմացնել գլխամաշկը և նպաստել մազերի առողջ տեսքին։ Մաշկի համար օգնում է նեղացնել ծակոտիները, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը, նվազեցնել այտուցվածությունը, հանգստացնել բորբոքումը և բարելավել մաշկի երանգը՝ հատկապես հարմար լինելով յուղոտ, համակցված, պզուկների հակված և խնդրահարույց մաշկի համար։

  • Սամիթի Հիդրոլատ

Բնական սամիթի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նվազեցնել մազաթափությունը, թարմացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Այն նաև օգնում է նեղացնել ծակոտիները, նվազեցնել այտուցվածությունը, հանգստացնել գրգռվածությունն ու բորբոքումը և կարգավորել ճարպարտադրությունը՝ հատկապես հարմար լինելով յուղոտ, կոմբինացված և զգայուն մաշկի համար։

  • Մաղադանոսի Հիդրոլատ

Բնական մաղադանոսի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նպաստել մազերի աճին, թարմացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Նպաստում է դեմքի փայլի և հավասարեցնում է մաշկի երանգը, նվազեցնում է պիգմենտացիան և այտուցվածությունը, հանգստացնում է բորբոքումը և կարգավորում է ճարպարտադրությունը՝ թողնելով մաշկը թարմ և փայլուն։

  • Դափնու տերևի հիդրոլատ

Բնական դափնու տերևի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունը, ամրացնել արմատները, խթանել մազերի աճը և պայքարել թեփի դեմ՝ միաժամանակ թարմացնելով և տոնուսավորելով գլխամաշկը։ Դեմքի համար այն օգնում է պայքարել պզուկների դեմ, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը, մաքրել մաշկը և նվազեցնել գրգռվածությունն ու կարմրությունը՝ թողնելով մաշկը թարմ և հավասարակշռված։

  • Հազրեվարդի Հիդրոլատ

Բնական հազրեվարդի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունն ու թեփը, ամրացնել մազերի արմատները, հանգստացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Դեմքի համար այն օգնում է հանգստացնել զգայուն և գրգռված մաշկը, նվազեցնել բորբոքումը, հավասարակշռել մաշկի երանգը և թարմացնել դեմքի տեսքը։

 

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով:

Թողեք ձեր կարծիքը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


* Ձեր կարծիքը տեսանելի կլինի հաստատումից հետո: