Նկարագրություն
- Եղինջի Հիդրոլատ
Բնական եղինջի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նվազեցնել մազաթափությունը և վերացնել թեփը՝ նպաստելով գլխամաշկի առողջ վիճակի պահպանմանը։ Այն նաև օգնում է նեղացնել ծակոտիները, հանգստացնել բորբոքումը, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը և բարելավել մաշկի երանգը՝ հատկապես համապատասխան է յուղոտ և խնդրահարույց մաշկի համար։
- Դաղձի Հիդրոլատ
Թարմացնող դաղձի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունը, թարմացնել գլխամաշկը և նպաստել մազերի առողջ տեսքին։ Մաշկի համար օգնում է նեղացնել ծակոտիները, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը, նվազեցնել այտուցվածությունը, հանգստացնել բորբոքումը և բարելավել մաշկի երանգը՝ հատկապես հարմար լինելով յուղոտ, համակցված, պզուկների հակված և խնդրահարույց մաշկի համար։
- Սամիթի Հիդրոլատ
Բնական սամիթի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նվազեցնել մազաթափությունը, թարմացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Այն նաև օգնում է նեղացնել ծակոտիները, նվազեցնել այտուցվածությունը, հանգստացնել գրգռվածությունն ու բորբոքումը և կարգավորել ճարպարտադրությունը՝ հատկապես հարմար լինելով յուղոտ, կոմբինացված և զգայուն մաշկի համար։
- Մաղադանոսի Հիդրոլատ
Բնական մաղադանոսի հիդրոլատ, որն օգնում է ամրացնել մազերի արմատները, նպաստել մազերի աճին, թարմացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Նպաստում է դեմքի փայլի և հավասարեցնում է մաշկի երանգը, նվազեցնում է պիգմենտացիան և այտուցվածությունը, հանգստացնում է բորբոքումը և կարգավորում է ճարպարտադրությունը՝ թողնելով մաշկը թարմ և փայլուն։
- Դափնու տերևի հիդրոլատ
Բնական դափնու տերևի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունը, ամրացնել արմատները, խթանել մազերի աճը և պայքարել թեփի դեմ՝ միաժամանակ թարմացնելով և տոնուսավորելով գլխամաշկը։ Դեմքի համար այն օգնում է պայքարել պզուկների դեմ, կարգավորել ավելորդ յուղարտադրությունը, մաքրել մաշկը և նվազեցնել գրգռվածությունն ու կարմրությունը՝ թողնելով մաշկը թարմ և հավասարակշռված։
- Հազրեվարդի Հիդրոլատ
Բնական հազրեվարդի հիդրոլատ, որն օգնում է նվազեցնել մազաթափությունն ու թեփը, ամրացնել մազերի արմատները, հանգստացնել գլխամաշկը և կարգավորել դրա յուղային հավասարակշռությունը։ Դեմքի համար այն օգնում է հանգստացնել զգայուն և գրգռված մաշկը, նվազեցնել բորբոքումը, հավասարակշռել մաշկի երանգը և թարմացնել դեմքի տեսքը։













Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով: