Նվեր-տուփ Դիլիջանից

Նվեր-տուփ Դիլիջանից

50 000 AMD

Այս նվեր-տուփը հնարավորություն է Դիլիջանը բացահայտելու համերի, մշակույթի, ստեղծագործության և մարդկանց միջոցով։

Արագ առաքում Հայաստանի ողջ տարածքում
Վճարում առաքման պահին։ Քարտային վճարումները շուտով հասանելի կլինեն։

Նկարագրություն

Ամբողջ Դիլիջանը՝ մեկ տուփում։

Այս նվեր-տուփը հնարավորություն է Դիլիջանը բացահայտելու համերի, մշակույթի, ստեղծագործության և մարդկանց միջոցով։

Տուփում հավաքված են տեղական արտադրողների կողմից ստեղծված ապրանքներ ու իրեր, ինչպես նաև Green Rock Հիմնադրամի նախագծերից ոգեշնչված բաղադրիչներ։ Յուրաքանչյուր տարր արտացոլում է Դիլիջանի ոգին և այն մարդկանց, ովքեր քաղաքն առանձնահատուկ են դարձնում։ Տեղական համերից ու ձեռագործ աշխատանքներից մինչև քաղաքի հետ կապված փոքրիկ դետալներ՝ այս տուփը հնարավորություն է տալիս զգալ Դիլիջանը, բացահայտել այն յուրովի, կիսվել տպավորություններով և պահպանել դրանք որպես հիշողություն։

Նվեր-տուփը ներառում է երեք ուղղություն․

Բացահայտիր ինքդ քեզ - ինքնաճանաչման, նոր տպավորությունների և շփման պահեր։
Բացահայտիր տեղական համերը - տեղական համեր և Դիլիջանի գաստրոնոմիայից ոգեշնչված արտադրանք։
Բացահայտիր մշակույթն ու արվեստը - ստեղծագործություն, ժառանգություն, պատմություններ և քաղաքի մշակութային ինքնություն։

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով:

Թողեք ձեր կարծիքը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


* Ձեր կարծիքը տեսանելի կլինի հաստատումից հետո: