Տևողություն․ 3 - 4 ժամ

Արժեք. Սկսած 25.000 ֏ մեկ անձը

Հասցե․ Մոլդովական փ․ 7/7

Նվազագույնը․ 10 մասնակից

Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի վարպետաց դասերի շարք

Բացահայտեք խոհարարական արվեստի աշխարհը՝ մասնակցելով Apicius Armenia-ի պրոֆեսիոնալ խոհանոցներում անցկացվող բացառիկ վարպետաց դասերին։ Դասերը վարում են ճանաչված շեֆ-խոհարարներ, հյուրընկալության ոլորտի մասնագետներ և միջազգային փորձագետներ։

Յուրաքանչյուր վարպետաց դաս նվիրված է առանձին խոհարարական թեմայի՝ թարմ պատրաստվող մակարոնեղենից և աղանդերներից մինչև տեղական խոհանոց, գինու և ուտեստների համադրման արվեստ ու հյուրընկալության մշակույթ։ Մասնակիցները ոչ միայն ձեռք են բերում կիրառական փորձ, այլև սովորում են մասնագիտական տեխնիկաներ, բացահայտում իսկական բաղադրատոմսեր և ծանոթանում խոհարարական ավանդույթների պատմությանն ու առանձնահատկություններին։

Վարպետաց դասերը նախատեսված են և՛ սկսնակների համար, և՛ նրանց համար, ովքեր վաղուց են զբաղվում խոհարարությամբ։ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունենում պրոֆեսիոնալների հետ միասին ուտեստներ պատրաստել լիովին կահավորված ուսումնական խոհանոցում։ Դասերի ընթացքում համատեղվում են գործնական պարապմունքը, խոհարարական ավանդույթների ուսումնասիրությունը և կենդանի, ինտերակտիվ շփումը՝ ստեղծելով ջերմ ու հաճելի մթնոլորտ։

Յուրաքանչյուր վարպետաց դասի վերջում մասնակիցները միասին ճաշում են իրենց իսկ պատրաստած ուտեստներով, և օրը վերածվում է անմոռանալի փորձառության։ Այս ամենն արտահայտում է հյուրընկալության, ստեղծագործության և մեկտեղ լինելու արժեքները։

Անկախ նրանից՝ Դիլիջան եք այցելում ընկերների հետ ժամանակ անցկացնելւ համար, թե ուզում եք սովորել խոհարարական նոր հմտություններ, Apicius Armenia-ի վարպետաց դասերի շարքը Ձեզ հնարավորություն կտա մասնակից դառնալ պրոֆեսիոնալ հյուրընկալության դասընթացներին և անմոռանալի փորձ ձեռք բերել։ Այստեղ Դուք կպատրաստեք սննդի սիրահարների հետ, մի բաժակ գինու շուրջ կպատմեք ու կլսեք հետաքրքիր պատմություններ, և կվայելեք Ձեր իսկ պատրաստած թարմ մակարոնեղենն ու այլ ուտեստներ։