English Հայերեն Русский

Cabinet Café & Restaurant

Ժամանակակից խոհանոց և միջոցառումների տարածք

Նկարագրություն

Cabinet Café & Restaurant-ը պատմական աղյուսաշեն կառույց է, որը վերածվել է ժամանակակից վայրի՝ սննդի, մշակույթի և շփման համար։

Դիլիջանի անտառների հարևանությամբ գտնվող Cabinet-ը պահպանում է իր անցյալի հմայքը՝ միաժամանակ ստեղծելով հարմարավետ և ոգեշնչող միջավայր տեղացիների ու այցելուների համար։

Խնամքով իրականացված վերականգնման և մտածված դիզայնի շնորհիվ Cabinet-ը նոր կյանք է հաղորդել պատմական շենքին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ճարտարապետությունը, պատմական ժառանգությունն ու ժամանակակից հյուրընկալությունը ներդաշնակորեն միավորվել։ Սրճարանն ու ռեստորանը ստեղծում են մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են վայելել որակյալ խոհանոցը, հանդիպել, հանգստանալ և զգալ Դիլիջանի յուրահատուկ մթնոլորտը։

Միջավայր

Cabinet Café & Restaurant-ի մանրակրկիտ մշակված ինտերիերը դարձնում է հարմար ամենօրյա այցելությունների, հանդիպումների և միջոցառումների համար։

Այստեղ համադրվել են պատմական ժառանգույթյունը և ժամանակակից մոտեցումները՝ դարձնելով յուրաքանչյուր այցը անմոռանալի։

Mamé

Սրճարան և հանդիպումների վայր

Նկարագրություն

Mamé-ն Դիլիջանում բացված նոր սրճարան է, որի հիմքում ջերմությունն է, ավանդույթներն ու հարազատ տան շունչը։

«Mamé» անվանումն ինքնին հոգատարություն ու ապահովություն է խորհրդանշում. այն ասոցացվում է մայրական սիրո, ընտանիքի և մարդկանց միավորող անկեղծ պահերի հետ։ Այս վայրի ոգեշնչման աղբյուրը տնական ուտեստներն են, ավանդական թխվածքներն ու սերնդեսերունդ փոխանցվող սերը։

Միջավայր

Այստեղ հյուրերը կարող են կտրվել առօրյա վազքից և վայելել կյանքի պարզ, բայց արժեքավոր ակնթարթները՝ թարմ հացի բույրը, խմորեղենն ու մտերմիկ մթնոլորտը։

Կարևորելով որակն ու վարպետությունը՝ Mamé-ն ստեղծվել է որպես մի վայր, որտեղ կարելի է հավաքվել, լիցքաթափվել և պարզապես վայելել առօրյա փոքրիկ ուրախությունները։

Conservatory

Սրճարան և հյուրատուն

Նկարագրություն

Conservatory-ն Դիլիջանում նոր տարածք է, որտեղ մատուցվում է սուրճ, բնական գինիներ, առկա են բաց խոհանոցով ռեստորան և հյուրասենյակներ։

Տարածքի դիզայնը համադրում է վինտաժ դետալներ և բնական նյութեր՝ ստեղծելով ջերմ և փոքր-ինչ նոստալգիկ մթնոլորտ։ Ջերմոցը ներկայումս մշակման փուլում է և շուտով կանաչ տարրերի առկայությունը միջավայրը էլ ավելի վառ կդարձնի։

Հյուրասենյակների շնորհիվ Conservatory-ն նաև գործում է որպես հյուրատուն, այցելուներին հնարավորություն տալով էլ ավելի մտերմիկ ձևով ճանաչելու միջավայրը և մարդկանց։

Միջավայր

Conservatory-ն ստեղծված է որպես վայր, որտեղ կարելի է դանդաղեցնել ընթացքը և ժամանակ անցկացնել՝ լինի դա մեկ բաժակ սուրճ խմելու, ընթրելու, թե գիշերակացի համար։

Իսկ բաց խոհանոցի կոնցեպտը հյուրերին հնարավորություն է տալիս անմիջականորեն հետևել պատրաստման գործընթացին։

Haveli

Հնդկական ֆյուժն ռեստորան

Նկարագրություն

Haveli-ն Դիլիջանի կենտրոնում գտնվող հնդկական ֆյուժն ռեստորան է։ Այն մայրաքաղաքից դուրս բացված առաջին նմանատիպ հաստատությունն է և միակը, որի հիմնադիրն ազգությամբ հնդիկ չէ։

Հինդի լեզվով «Haveli» նշանակում է առանձնատուն կամ պալատ, ինչն ինքնին խորհրդանշում է ընտանեկան ջերմություն և հյուրընկալություն։

Հենց այս ոգով էլ ռեստորանը Դիլիջան է բերում հնդկական մշակույթն ու համերը՝ ավանդական բաղադրատոմսերը համադրելով ժամանակակից մոտեցումների հետ։ Ճաշացանկը նախատեսված է հյուրերի լայն շրջանակի համար՝ ներառելով նաև վեգան, բուսակերական և մանկական ուտեստներ։

Միջավայր

Ինտերիերը, երաժշտությունն ու հոգատար սպասարկումը ստեղծում են վառ, բայց միևնույն ժամանակ հարմարավետ միջավայր օրվա ցանկացած ժամի։

Իսկ երեկոյան ռեստորանը ստանում է յուրահատուկ շունչ. կենդանի երաժշտությունն ու մշակութային միջոցառումները մարդկանց համախմբում են ոչ միայն ընթրելու, այլև ջերմ շփվելու համար։

Monet

Ռեստորան

Նկարագրություն

Monet-ն Դիլիջանում բացված նոր ռեստորան է, որտեղ միջազգային խոհանոցն ու տեղական ավանդական հյուրընկալությունը միաձուլվել են։

Ռեստորանի մոտեցման հիմքում նրբաճաշակ և միևնույն ժամանակ անմիջական ու ջերմ մթնոլորտի ստեղծումն է, որտեղ հյուրերը կարող են վայելել պատրաստված ուտեստները հարմարավետ և ոճային միջավայրում։ Monet-ն իր մեջ ամփոփում է տարբեր համերի ու խոհարարական ուղղությունների մի հետաքրքիր փունջ, որը հիանալի ընտրություն է թե՛ առօրյա հանդիպումների, թե՛ հատուկ առիթների համար։

Միջավայր

Իր ջերմ ներքին հարդարմամբ և հյուրերի հանդեպ ցուցաբերվող հոգատար մոտեցմամբ՝ Monet-ն իդեալական վայր է ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Ռեստորանից բացվում է Դիլիջանի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը. այստեղ կարող եք հիանալ բնության չքնաղ պատկերներով՝ միաժամանակ վայելելով այս վայրի յուրահատուկ մթնոլորտը։

Piccola

Իտալական սրճարան և խոհանոց

Նկարագրություն

Piccola-ն սեզոնային իտալական սրճարան է Դիլիջանում, որն իր դռներն է բացում ամռանը՝ փոխանցելով իտալական խոհանոցի ողջ ջերմությունն ու պարզությունը։

Այստեղ գլխավոր շեշտը դրված է պիցցայի, պաստայի և իտալական մթնոլորտի վրա։

Այս վայրը ոգեշնչված է «Փոքրիկ Իտալիա Դիլիջանում» ստեղծելու գաղափարով։

Միջավայր

Սրճարանն աչքի է ընկնում իր հանգիստ և մտերմիկ մթնոլորտով, որտեղ հյուրերը կարող են կտրվել առօրյա վազքից և հաճելի ժամանակ անցկացնել օրվա ցանկացած ժամի։ Դիլիջանի չքնաղ բնապատկերն ամբողջացնում է այս վայրի մթնոլորտը՝ յուրաքանչյուր այցելություն դարձնելով նույնքան տպավորիչ միջավայրի գեղեցկության, այնքան էլ բուն ռեստորանային փորձառության շնորհիվ։

PPLS Rooms Co-living

Ժամանակակից կեցության տարածք Դիլիջանում

Նկարագրություն

PPLS Rooms-ը Դիլիջանում գործող նոր կեցության տարածք է՝ ստեղծված նրանց համար, ովքեր փնտրում են հարմարավետ, ճկուն և ժամանակակից տարածք։ Ուսանողների, մասնագետների, ֆրիլանսերների, այցելուների և երկարաժամկետ բնակիչների համար նախատեսված PPLS-ը համատեղում է անձնական տարածքի հարմարավետությունը ընդհանուր գոտիների հետ՝ ստեղծելով շփման և համայնքի ձևավորման հնարավորություն։

Գտնվելով քաղաքի կենտրոնին մոտ՝ PPLS-ը շատ հարմար է Դիլիջանը բացահայտելու համար՝ միաժամանակ ապահովելով առօրյա կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Տարածքը նախատեսված է ինչպես կարճաժամկետ կացության, այնպես էլ երկարատև բնակության համար։

Միջավայր

PPLS Rooms-ը ներառում է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ բնակության տարածքներ, ընդհանուր խոհանոց և սենյակներ, որտեղ բնակիչները կարող են հանդիպել, աշխատել և միասին ժամանակ անցկացնել։

Ժամանակակից հարմարություններով և հասանելի լուծումներով PPLS-ը Դիլիջանում առաջարկում է բնակության նոր ձև՝ հարմար ինչպես կեցության, այնպես էլ հեռավար աշխատանքի, ուսման և առօրյա կյանքի համար։

Villa3 Community Hub

Աշխատավայր և համայնքային կենտրոն

Նկարագրություն

Villa3 Community Center-ը վայր է, որտեղ կարելի է համատեղել աշխատանքը, ուսում և շփումը։

Համայնքային կենտրոնը նախատեսված է ձեռնարկատերերի, տեղացի մասնագետների, ուսանողների և այցելուների համար, որտեղ նրանք կարող են աշխատել, համագործակցել և կիսվել միմյանց հետ իրենց գաղափարներով։

Միջավայր

Դիլիջանի սրտում գտնվող այս կենտրոնը հնարավորություն է տալիս աշխատել և միևնույն ժամանակ վայելել բնության գեղեցկությունը։ Տարածքը ներառում է հարմարավետ աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, դասախոսությունների համար նախատեսված տարածք, գրադարան, հանգստի գոտիներ և տանիքային տեռաս՝ քաղաքի համայնապատկերային տեսարանով։

Villa3 անվան մեջ «3» թիվը պատահական չէ. այն խորհրդանշում է «երրորդ վայրի» գաղափարը։

Այն դառնում է ձեր հիմնական հանգրվանը տնից (առաջին վայր) և աշխատավայրից (երկրորդ վայր) հետո։

CEMI by Apicius Armenia

CEMI ուսանողական սրճարան

CEMI-ն (Community Engagement Members Institution) ուսանողական սրճարան է, որն ապահովում է դինամիկ և գործնական ուսումնական միջավայր: Այստեղ ակադեմիական կրթությունը միավորվում է իրական մասնագիտական փորձի հետ: Սա նպաստում է ուսանողների, տեղական համայնքի և տարբեր մշակույթների միջև կապերի հաստատմանը:

CEMI-ն գտնվում է Դիլիջանում, որը ունի մշակութային մեծ։ Այն կամուրջ է դառնում կրթության և հասարակության միջև՝ խթանելով տարբեր համայնքների միջև շփումը, համագործակցությունը և փոխըմբռնումը: Լինելով ուսանողների կողմից ղեկավարվող իտալական սրճարան՝ CEMI-ն պահպանում է հյուրընկալության, վարպետության և մշակութային փոխանակման ավանդույթները: Այն ստեղծում է մի միջավայր, որտեղ ուսուցումը դուրս է գալիս լսարանի պատերից:

CEMI-ի նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող, պատասխանատու և լայն մտահորիզոնով մասնագետների: Դրա համար տեսական գիտելիքները համատեղվում են իրական աշխատանքային պայմաններում ձեռք բերված փորձի հետ: Փորձառու մասնագետների վերահսկողությամբ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են սննդի և հյուրընկալության կառավարման բոլոր փուլերին: Նրանք զարգացնում են իրենց հմտությունները տարբեր ոլորտներում՝ տեխնիկական աշխատանքում, խնդիրների լուծման, առաջնորդության և բարձրակարգ սպասարկման մեջ:

CEMI ուսանողական սրճարանը վերացնում է մշակութային ու կրթական խոչընդոտները և խրախուսում նորարարությունն ու նախաձեռնողականությունը: Այսպիսով, այն նպատակ ունի ուսանողներին նախապատրաստել հաջողակ կարիերայի՝ միաժամանակ նպաստելով տեղական համայնքի սոցիալական, մշակութային և տնտեսական աշխուժացմանը:

Առաքելություն

CEMI ուսանողական սրճարանի առաքելությունն է ստեղծել կենդանի ուսումնական հարթակ, որը միավորում է հյուրընկալության ոլորտի կրթությունը իրական պրակտիկայի հետ: Դիլիջանում գործող այս իտալական սրճարանի միջոցով պատրաստվում են հմուտ, պատասխանատու և լայն աշխարհայացքով մասնագետներ: Միևնույն ժամանակ, այն նպաստում է ուսանողների, տեղական համայնքի և միջազգային մշակույթների միջև արդյունավետ համագործակցությանը:

Տեսլական

Դառնալ տարածաշրջանում հյուրընկալության ոլորտի գործնական կրթության առաջատար մոդել: Այն աչքի կընկնի ակադեմիական գերազանցության, գործնական ուսուցման և մշակութային փոխանակման համադրմամբ՝ կերտելով ապագա առաջնորդներ համաշխարհային հյուրընկալության ոլորտի համար:

Նպատակներ

  • Ապահովել համակարգված, գործնական ուսուցում հյուրընկալության իրական միջավայրում:
  • Համատեղել ակադեմիական տեսությունը ոլորտին համապատասխան գործնական կիրառության հետ:
  • Զարգացնել հիմնական մասնագիտական հմտությունները՝ առաջնորդություն, թիմային աշխատանք, սպասարկում և խնդիրների լուծում:
  • Ներգրավել տեղական համայնքին իմաստալից մշակութային և սոցիալական շփումների միջոցով:
  • Հյուրընկալության միջոցով խթանել միջմշակութային փոխանակումը և գլոբալ իրազեկվածությունը:
  • Ապահովել պրոֆեսիոնալ չափանիշներ աշխատանքային գործընթացներում, սննդի անվտանգության և սպասարկման որակի հարցերում:
  • Խրախուսել ստեղծարարությունն ու նորարարությունը խոհարարության և սպասարկման ձևավորման մեջ:
  • Նախապատրաստել ուսանողներին աշխատաշուկային՝ նրանց մասնակից դարձնելով իրական բիզնես գործընթացներին:
  • Նպաստել Դիլիջանի մշակութային և տնտեսական էկոհամակարգի զարգացմանը:
  • Պահպանել ամուր կապ ակադեմիական չափանիշների հետ և ապահովել շարունակական բարելավում:

Apicius Armenia

Apicius Armenia-ն հյուրընկալության և խոհարարական կրթության նորարարական կենտրոն է։ Այն բացվել է 2025 թվականի սեպտեմբերին՝ Դիլիջանում։

Նախագիծն իրականացվում է «Green Rock» հիմնադրամի և «Apicius» հյուրընկալության միջազգային դպրոցի համագործակցությամբ։ Նպատակն է Հայաստանում ներդնել հյուրընկալության ոլորտի եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթություն։

Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանում ապահովել հյուրընկալության բարձրորակ կրթություն, որի հիմքում գործնական ուսուցումն է։

Հենց առաջին օրվանից ուսանողները աշխատում են ոլորտի իրական խնդիրների շուրջ։ Նրանք ձեռք են բերում գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային հաջող կարիերա կառուցելու համար։

Հավելյալ տեղեկությունների համար՝ apicius.am