Արժեք. 130,000 ֏ մինչև 3 անձը

Խուսափեք առօրյայից և անցկացրեք անմոռանալի գիշեր՝ շրջապատված Դիլիջանի բնության գեղեցկությամբ։ Այս յուրահատուկ գիշերակացի փորձառությունը համատեղում է հետաքրքիր բագգիով արկածը և լեռներում ճամբարային հանգիստը՝ հնարավորություն տալով կտրվել առօրյա հոգսերից և վերականգնել կապը բնության հետ։ Ձեր ճանապարհորդությունը սկսվում է Դիլիջանի անտառային արահետներով 15 կմ երկարությամբ գեղատեսիլ բագգիով զբոսանքով, որից հետո կհասնեք հատուկ պատրաստված ճամբարային վայր։ Վայելեք ավանդական ընթրիք խարույկի շուրջ, հանգստացեք աստղազարդ երկնքի ներքո և աստղադիտակով բացահայտեք գիշերային երկինքը։ Գիշերեք բագգիի վրա տեղադրված հարմարավետ տանիքային վրանում։ Առավոտյան արթնացեք թարմ լեռնային օդում և սկսեք օրը համեղ նախաճաշով՝ վայելելով գեղատեսիլ տեսարանները։

Տևողություն- 16 ժ., 15 կմ ամբողջ ընթացքը

Մանրամասներ- Ներառում է երեկոյան ընթրիք խարույկի շուրջ, աստղադիտակ, վրան՝ բագիից բացվող, քնապարկեր, կարիմատ (վրանի ներքնակ), առավոտյան նախաճաշ սարում, հերթապահ աշխատակից ամբողջ գիշեր:

Գիշերակաց վրանում