Տևողություն․ 2 ժամ

Արժեք. Սկսած 15 000 դրամից՝ մեկ անձի համար։

Հարբած Անտառում ձեզ սպասում են վրան, սեղան, աթոռներ և լավ ճաշ՝ անտառի հենց մեջտեղում։ Մենյուում՝ ամենասիրված ուտեստները, որոնք հատկապես հաճելի է վայելել մաքուր օդին, հանգիստ միջավայրում և գեղեցիկ տեսարանի կողքին։

Մի՛ շտապեք, վայելեք ուտեստը և անցկացրեք մի քանի հանգիստ ժամ՝ շրջապատված բնությամբ։

Ցանկության դեպքում պիկնիկը կարելի է կազմակերպել նաև նախաճաշի ձևաչափով։