Ռեստորանի մասին

Սրճարան #2 Սրճարան #2-ը Դիլիջանի ամենասիրված հանրային վայրերից մեկն է, որը նաև գրավչության վայր է հանդիսանում տեղացիների, քաղաք ժամանած զբոսաշրջիկների և էքսպատների համար։ Հիմնադրվելով 2016 թվականին՝ այն դարձավ տարածաշրջանում իր ձևաչափով առաջին սոցիալական նախաձեռնությունը՝ երիտասարդական և համայնքային սրճարան, որը համադրում է հյուրընկալությունը, երիտասարդների զարգացումն ու համայնքային ներգրավվածությունը։

Սրճարան #2-ը 14 և բարձր տարիքի տեղացի պատանիներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել իրենց առաջին աշխատանքային փորձը, զարգացնել մասնագիտական, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ և ակտիվորեն ներգրավվել համայնքի կյանքում։

Նախաձեռնությունը ձևավորվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ավելի լայն տեսլականի շրջանակում, որի նպատակն էր, որ UWC Դիլիջանի ստեղծումը նպաստի ոչ միայն կրթության, այլև Դիլիջանի և համայնքի ընդհանուր զարգացմանը։

Իր նախաձեռնություններով Սրճարան #2-ը նպաստում է երիտասարդների հզորացմանը, համայնքային կապերի ամրապնդմանը և Դիլիջանի հյուրընկալության ոլորտի զարգացմանը։

Սրճարան #2-ը հիմնադրվել է 2016 թվականին IDeA հիմնադրամի և Դիլիջանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ։.