Նկարագրություն
1․ Թևնոց
Ձեռագործ կաշվե թևնոց՝ պարզ և էլեգանտ դիզայնով։ Պատրաստված է բնական կաշվից և համալրված է մետաղական կոճակ-փականով, որը լրացնում է թևնոցի մինիմալիստական ոճը։
Թևնոցի երկարությունը՝ 18, 19, 20, 21, 22, 23 սմ, լայնությունը՝ 1 սմ։
Նյութերը՝ կաշի, մետաղական փականներ։
2․ Թևնոց
Ձեռագործ թևնոց՝ պատրաստված բնական կաշվից և զարդարված յուրահատուկ փորագրված նախշերով ու խորհրդանշական պատկերներով։ Փորագրված դետալները թևնոցին հաղորդում է արտահայտիչ տեսք, իսկ մետաղական փականը լրացնում է ընդհանուր դիզայնը։
Թևնոցի երկարությունը՝ կարգավորվող, լայնությունը՝ 1 սմ։
Նյութերը՝ կաշի, մետաղական փականներ։
3․ Թևնոց
Ձեռագործ կաշվե թևնոց՝ զարդարված տարբեր փորագրված պատկերներով և գծային նախշերով։ Դիզայնում ներկայացված են ձկների, կենդանիների և այլ խորհրդանշական պատկերների մոտիվներ, որոնք յուրաքանչյուր թևնոցին հաղորդում են յուրահատուկ բնույթ։ Թևնոցը ամրացվում է մետաղական կոճակ-փականով։
Թևնոցի երկարությունը՝ 18, 19, 20, 21, 22, 23 սմ, լայնությունը՝ 1,5 սմ։
Նյութերը՝ կաշի, մետաղական փականներ։
4․ Թևնոց
Օրիգինալ ձեռագործ կաշվե թևնոց՝ զարդարված կլոր մետաղական տարրերով, կոճակներով և այլ մետաղական փականներով։ Որոշ դիզայններում կաշվե հատվածները միացված են մետաղական օղակներով, իսկ մյուսներում առկա են դեկորատիվ կտրվածքներ և հետաքրքիր ձևեր։ Բազմաշերտ և արտահայտիչ դիզայնը թևնոցին հաղորդում է ժամանակակից և յուրահատուկ տեսք։
Թևնոցի երկարությունը՝ 18, 19, 20, 21, 22 սմ։
Նյութերը՝ կաշի, մետաղական փականներ։













Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կկիսվի իր տպավորություններով: